տուն Սպորտ Մեր ֆուտբոլիստները հաճախ սայթաքում էին, քանի որ անհաջող խաղակոշիկներ էին ընտրել. Բերեզովսկի

Մեր ֆուտբոլիստները հաճախ սայթաքում էին, քանի որ անհաջող խաղակոշիկներ էին ընտրել. Բերեզովսկի

122
0

1364560

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Ռուսաստանի հետ ընկերական խաղում կրած պարտությունը (0։2)։

«Ցավալի է, որ չկարողացանք մեր խաղը ցուցադրել։ Ռուսաստանի հավաքականը վերահսկում էր խաղի ընթացքը։ Իսկ մեր ֆուտբոլիստներն անհաջող խաղակոշիկներ էին ընտրել. անընդհատ սայթաքում էին խաղադաշտում, չէին կարողանում կառչել գնդակից։ Իսկ մեզ հենց պետք էր գնդակ պահել, որպեսզի համարձակություն ձեռք բերեինք։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հավաքականն այսօր արժանի էր հաղթանակի», — Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Championat.com-ը։