Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ Ուկրաինայի հետ կապված մարտահրավերները քիչ չեն, քանի որ Ուկրաինան տարածաշրջանի համար որոշիչ դեր ունի:
«Ուկրաինայում տիրող իրավիճակը ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա: Առաջին հերթին, Ուկրաինայում ապրում է պաշտոնական տվյալներով ավելի քան 100 հազ. , իսկ ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը հասնում է 300 հազարի: Ուկրաիայում տիրող կոնֆլիկտի ընթացքում հայեր ևս մահացել են: Ուկրաինայում անկայուն իրավիճակը դեռ երկար կշարունակվի: Դա չի սահմանափակվում միայն արևելքով: Ուկրաինային սպասում է տնտեսական կոլապս: Թե ինչպես Ռուսաստանը կպահի իրեն ուկրաինական ապրանքների ներկրման հարցում, ես դեռ այնքան էլ լավ չեմ պատկերացնում»,- ասում է քաղաքագետը:
Իսկանդարյանի հավաստմամբ՝ մեր տարածաշրջանի համար մարտահրավեր է հանդիսանում անհավասար սպառազինությունը:
«Ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում երբեք չեն եղել խաղաղապահներ: Մենք ինքներս ենք լուծում խնդիրները: Մենք ասելով նկատի ունեմ մենք ու ադրբեջանցիները: Այստեղ կան մասնագետներ, ովքեր գիտակցում են, որ երբեմն շատ զենքը նշանակում է ավելի մեծ վտանգ, այլ ոչ թե հակառակը»,- եզրափակեց նա: