տուն Հասարակություն Մեր ռազմավարական տեսլականն է կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ

Մեր ռազմավարական տեսլականն է կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ

262
0

Մարդիկ պետք է ամեն նոր օր կրթության մակարդակով փոքր-ինչ ավելի բարձր լինեն, քան նախորդ օրը։ «Կրթություն ​բոլորի ​համար» միջազգային ​ցանցի ամենամյա ​համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, շատերը, կրթություն ասելով, հասկանում են ժամանակաշրջան, որ սկսվում է նախակրթարանից և ավարտվում ինչ-որ տեղ համալսարանում կամ որևէ կետում։ Ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է, և երբ քննարկում ենք մեր երկրում ռազմավարական տեսլականը, մի կետ ունենք, որ հույս ունենք այդ կետը դարձնենք մեր երկրի համար իրականություն, և դա ձևակերպում ենք հետևյալ կերպ՝ կրթությունը դարձնում ենք ազգային ապրելակերպ Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հույս հայտնեց, որ կրթության նման որակի կհասնենք 2050-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here