Չորս տարի առաջ այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց նոր բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այս հանցագործության կանխարգելման միջազգային օր», ինչը, կարելի է ասել, նաեւ Հայաստանի ձեռքբերումն ու ներդրումն է ողջ աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում, որի համար Պաշտպանության համար պատասխանատվության (R2P) համաշխարհային կենտրոնը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մեր երկրին՝ բանաձևի ընդունման նպատակով ներդրած ջանքերի համար:
Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններին և կառույցներին նշել Ցեղասպանության հանցագործության զոհերի միջևազգային օրը` բարձրացնելով տեղեկացվածությունը Ցեղասպանության մասին կոնվենցիայի վերաբերյալ:
ՄԱԿ-ում Հայաստանի՝ դեռեւս այն ժամանակ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում շնորհակալություն էր հայտնել բանաձևի ընդունման համար՝ նշելով, որ բոլորը հավաքական պատասխանատվություն են կրում կառուցելու այնպիսի մի համակարգ, որը կկանխարգելի ցեղասպանության հանցագործությունը: