«Դ!եմ եմ» շարժման անդամ Արտաշես Արաբաջյանը կարծում է, որ իրենց ներկայացրած պահանջները քննարկման կարիք չունեն:
«Մենք երեկ լրիվ ուրիշ հարց էինք բարձրացրել: Նախկին վարչապետն առաջարկում էր քննարկել օրենքի նախագիծը, բայց մեր պահանջները հստակ էին ու այդտեղ քննարկելու ոչինչ չկար: Այդ պահանջները ենթադրում էին կամ «այո», կամ «ոչ» պատասխան: Քննարկելու նույնիսկ հարթակ չեմ տեսնում: Կարելի է համատեղ հետագայում աշխատել օրենքի հետ կապված, բայց այդ երկու կետերի հետ կապված ի՞նչը քննարկենք»,- ասում է քաղաքացիական նախաձեռնության անդամը: