տուն Լուրեր Բլոգ «Մեր ուժը միայն ինքներս մեզ վրա է պատում». Նազենի Հովհաննիսյան

«Մեր ուժը միայն ինքներս մեզ վրա է պատում». Նազենի Հովհաննիսյան

194
0
 Քեսսաբում տեղի ունեցող դեպքերը ցնցել են ողջ հայությանը, աշխարհի բոլոր հայերը համախմբված խոսում են, բողոքում, կարծիք հայտնում:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է հետեւյալը՝ «Մեր ուժը միայն ինքներս մեզ վրա է պատում… …տարի, մի քանի տարի, հարյուր հազար տարի էլ անցնի միևնույնն է… Աշխարհն անտարբեր եղել է ու այդպես էլ կմնա Հայի պատմական ընթացքի ու Ճակատագրի նկատմամբ։

Վան, Կիլիկիա, Սիրիա, Եգիպտոս, Քեսսաբ թե…………… անունների փոփոխությունից ,ցավոք, Փաստը չի փոխվում։( … և ուզենք թե ոչ, այս երևույթն ավելի’ կարմատանա, քանի դեռ մենք չենք սպանել մեր միջի ստրուկին, չենք քակտել «միջազգային» կապանքներն ու չենք սովորել

Ապրել Գ. Նժդեհի հետևյալ սկզբունքով. «Մեռնել ԱՊՐԵԼՈՒ և ԱՊՐԵՑՆԵԼՈՒ, այլ Ոչ թե Ապրել՝ ՄԵՌՆԵԼՈՒ համար՜՜՜… Հ.Գ… երկար լռությունից հետո իմ այս պոռթկումն առաջին հերթին ինձ է վերաբերում…։( Հ.Գ.1 Մի օր բոլորս էլ «գնացական» ենք, այլ հարց է թե ինչ՞ ՀԵՏՔ ենք թողնելու մեր հետևից՜(Ն.Հ) Հ.Գ.2 Թույլը մեղավոր է որ թույլ է,…Անբարոյականություն է թուլությունը(Գարեգին Նժդեհ)..»: