ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը գրում է.
«Տավուշի մարզում հակառակորդի կողմից այսօր ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը ևս մեկ ապացույցն է, որ ադրբեջանը միայն ուժի լեզուն է հասկանում:
Երբ ամբողջը աշխարհը պայքարում է վիրուսի դեմ, մեր ոչ բարով հարևանը իր հերթական գործողություններով ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր անասնական էության ամբողջ հմայքը:
Երևի մտածում են կորոնավիրոսով տարված թուլացրել ենք զգոնությունը, իհարկե սպասելի է,նավթը 25$…..
Առողջություն եմ մաղթում մեր վիրավոր հերոսներին ու 14ամյա պատանուն, շուտափույթ ապաքինում:
Մենք այլ ճանապարհ չունենք միայն հզոր բանակ, ժամանակակից սպառազինություն:
Կորոնավիրուս լինի թե չլինի, միևնույն է, խաղաղությունը պարտադրվելու է, բայց այս անգամ…..»: