«Արձանագրություններից 2301-ը վերաբերում է հետիոտնի կողմից դիմակ չկրելուն, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելուն, 442-ը՝ մինչև 7 տեղ մեքենաների ուղևորներրի ու վարորդների կողմից դիմակ չկրելուն, 3-ը՝ տնտեսական գործունեության իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալուն և 1-ը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար»,-այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ ոստիկանապետը:
Կառավարության ղեկավարն էլ ասաց, որ շատ ցավալի է, որ տուգանքի այդքան դեպք է արձանագրվում:
«Բայց մեր նպատակը տուգանելը չէ, հակառակը՝ ամբողջ ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքաղացու, որը պետք է տուգանվի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հայկ Մագոյան