ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։
Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները։