տուն Հասարակություն Մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու կարիք կա, այլապես իրավիճակը չենք հաղթահարի. վարչապետ

Մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու կարիք կա, այլապես իրավիճակը չենք հաղթահարի. վարչապետ

214
0

Հայաստանում կորոնավիրուսն արդեն 433 մարդու մահվան պատճառ է դարձել: Այս պրոցեսը շարունակվում է հանրապետությունում: Անկախ Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ էության, ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելուն և նման վարքագիծ դրսևորելուն, մեր հայրենակիցները պրոհամաճարակային վարաքագիծ են դրսևորում:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

«Շաբաթ-կիրակի օրերին տեսանք բազմաթիվ ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների մասին փաստեր: Միաժամանակ տեսնում ենք, որ բազմաթիվ կազմակերպություններ արել են գծանշումներ, սակայն դրանք չեն օգտագործվում:

Քանի որ այս երևույթն էսպիսի մասշտաբներ է ստացել Հայաստանում, կարծում եմ, որ  բոլորս կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում չենք կարողանա այս իրավիճակը հաղթահարել»,- նշեց վարչապետը:

Armtimes.com