տուն Լուրեր Բլոգ Մեր կառավարությունն օր օրի ավելի է կորցնում իր ադեկվատությունը

Մեր կառավարությունն օր օրի ավելի է կորցնում իր ադեկվատությունը

285
0

կառավարության-նիստ2

Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մեր կառավարությունն օր օրի ավելի է կորցնում իր ադեկվատությունը: Մի կողմից վարչապետն է, որին լուրջ ընդունել հնարավոր է միայն մեկ հարցում՝ երկրի վիաճկը էլ ավելի վատացնելու, որն արդեն չի էլ հասկանում, թե ի՞նչ է խոսում, ե՞րբ է խոսում ու ի՞նչ է խոսել նույն թեմայի շուրջ ավելի վաղ, իսկ մյուս կողմից՝ նրա ենթակաները, որոնք, տկարամտությամբ ասեմ թե հանդգնությամբ, փորձում են անցնել իրենց շեֆին:

Օրինակ՝ վարչապետը այդպես էլ չի հասկացել՝ ինչ հիմար իրավիճակում է հայտնվել իր այն հայտարարությունից հետո, որում ասել էր, թե գործազրկության նպաստներ ստացողներրի 94 տոկոսը իրականում ապահովված են: Ստացվում է, որ տարիներ շարունակ իր ենթակայոության տակ գտնվող կառույցները էշի ականջում քնած էին ու պետական միջոցների ոչ արդյունավետ ու ոչ նպատակային ծախս էին թույլ տալիս: Հերիք չէ, ոչ մեկ պատասխանատվության չի կանչվելու, Սարգսյանը հիմա էլ որոշել է նոր կռուտիտ մտածել, ինչն էլ ավելի ծիծաղելի դրության մեջ է դրել նրան:

Լրագրողի հարցին, թե ինչու չի կանխվել տարիների հանցագործությունը, վարչապետացուն պատասխանել է. «Այ սիրելիս, ասում եմ, որ նախորդ համակարգը ենթադրում էր, որ կարող էր ապահովված մարդը գալ ու պետությունից փող ստանալ, հիմա մենք ասում ենք, որ փոխում ենք ծրագիրը եւ այն համարում ենք ոչ արդյունավետ»:

Էհ, այ բառադի, նո՞ր ես համարում ոչ արդյունավետ: Դու դեռ երկու տարի առաջ հրամանագրել ես բարձրացնել նպաստների չափը: Բա մի բան հրամանագրելուց առաջ չե՞ս ստուգել ոլորտի վիճակը, ի՞նչ է կատարվում, ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում, ովքե՞ր են կիրառում, ո՞ւմ նկատամամբ են կիրառում… Եթե չես ստուգել, ուրեմն քո սխալն է ու անփութությունը, եթե հրահանգել ես, որ ստուգեն ու ասել են նորմալ է, թեև նորմալ չի եղել, ապա էլի քո սխալն է, որովհետև լավ ղեկավար չես, ու քո կադրերը քո վրա ֆռում են, կամ էլ կոմպետենտ չեն:

Ամեն դեպքում, նորություն չի, որ Տիգրան Սարգսյանը արհավիրք է, այնպես որ, առանձապես չեմ էլ զարմանում այս հերթական կիքսի վրա:

Այ բայց նրա ենթականերից մեկը՝ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետը, հայտարարել է հետևյալը. «Պարտադիր չէ, որ թոշակ ստանաք, թող ձեր երեխաներն աշխատեն»: Ու ես հիմա նստած մտածում եմ, մեր կառավարությունը աշխատակիցների նաբոռը Աղի հանքի գժանոցո՞ւմ ա անում, որ նման իմբեցիլներ հայտնվում են նման բարձր պաշտոնների, թե՞ սա էքսպրոմտ դեբիլությունների շարքից է: Ո՞նց թե պարտադիր չի թոշակ ստանալ, այ վարչության պետիկ, ո՞նց թե թող երեխեքը պահեն: Տենց փայլուն միտք մեկ էլ Լևոնն էր ասել ժամանակին, երբ խորհուրդ էր տվել իրարից պարտք անելով յոլա գնալ…

Տեսնես մեր ժողովրդի ո՞ր մեղքի համար ա մեզ Աստված սենց կառավարությունով պատժում: Այ մարդ, հերիք չի թալանում ու քանդում են, մի բան էլ ամեն օր կատաղեցնող հայատարարություններ են իրենց թույլ տալիս, կարծես իրենք անձեռնմխելի են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here