տուն Լուրեր Մեր կառավարությանը հատուկ է ամեն ինչ անել, կտրել, ինչքան հնարավոր է, ավելի...

Մեր կառավարությանը հատուկ է ամեն ինչ անել, կտրել, ինչքան հնարավոր է, ավելի շատ գումար. Արծվիկ Մինասյան

146
0

arm137164742054

Այսօր Ազգային Ժողովիˋ արտահերթ նստաշրջանի օրակարգում քննարկվեց Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում հանդես եկավ մի քանի առաջարկություններովˋ օրենքում ներառելու համար:

«Այս օրենքը պետք է բերի աղքատության ծայրահեղ վիճակի իջեցում, բարելավում կամ մոտեցում այդ մակարդակին, ինչպես ասում է պարոն Հակոբյանը (Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան- հեղ.): Թույլ տվեք չհավատալ այդ ձեր ցուցանիշներին, որովհետեւ շատ պարզ  է, որ ձեր վերցված թվերը հիմնված են աղքատության գնահատման մեթոդաբանության վրա եւ հաշվի չեն առնում նվազագույն սպառողական զամբյուղը»,-ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ այս օրենքով գնահատվում է ընտանիքների անապահովությունը, առանց հաշվի առնելու այդ ընտանիքների ամբողջ եկամուտները կամ այդ ընտանիքների կողմից կատարվող ծախսերը: Ըստ Արծվիկ Մինասյանի, անապահովության գնահատման համակարգը,  հիմնված  եկամուտների եւ որոշ ծախսերի անուղղակի ծախսերի վրա, արդարացիորեն չի արտացոլում այն իրական պատկերը, որը կա:

«Մենք պետք է փոխենք հաշվառման համակարգը: Մենք իդելական հաշվառման համակարգ կունենանք, եթե միայն եկամուտների ու ծախսերի ամբողջական հայտարարման ինստիտուտը ունենանք, մենք իհարկե լավ հաշվառման համակարգ կունենանք, եթե արդյունավետորեն հաշվարկենք ընտանիքի ինստիտուտը»,- ասում է Մինասյանը:

Նա հավելում է, որ եթե երեխայով է պայմանավորված նպաստի հանգամանքը, ապա դա օբյեկտիվ չափանիշ է, եւ դրա վրա պետք է կառուցվի ողջ  քաղաքականությունը:

«Այլ  բան, եթե ընտանիքը չունի այլ բավարար եկամուտներ եւ  դրան ավելացվի հավելյալ նպաստների համակարգը, բայց բազան պետք է լինի երեխան: Սա օբյեկտիվ  չափանիշ է, այլ ոչ թե նորից անապահովության գնահատաման համակարգ: Մեր կառավարությանը հատուկ է ամեն ինչ անել, կտրել ինչքան հնարավոր է ավելի շատ գումար: Առաջարկս հետեւյալն է. բերենք օրենքում դնենք այն պայմանները, որոնց ներքո կարող է ընտանեկան կապիտալը օգտագործվել:  Դա կարող է  լինել երեխայի ուսման վճարի համար, երեխայի պահպանման սննդի ծախսի, կամ բժշկական ծառայության մատուցման»,-ասում է Մինասյանը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here