տուն Հասարակություն Մեր խնդիրն է վերացնել հանցագործությունները բանակում․ Անդրանիկ Քոչարյանը՝ մահացած զինվորի հարազատներին

Մեր խնդիրն է վերացնել հանցագործությունները բանակում․ Անդրանիկ Քոչարյանը՝ մահացած զինվորի հարազատներին

225
0

Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանը։

Մահացածի ծնողները, հարազատները, Արտաշատ գյուղի բնակիչներն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով հետաքննություն։ Նրանք չեն հավատում Արթուրի՝ ինքնասպանության դիմելու վարկածին։

Արթուր Աջամյանի ծնողներին և նրանց միացած մյուս համագյուղացիներին հանդիպեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Սա ամենավատ բանն է, ինչ կատարվում է բանակում։ Այսպիսի հանցագործությունները հանգեցնում են սպանության, ինքնասպանության։ Եվ մեր խնդիրն է՝ օր առաջ արմատախիլ անել նման երևույթները։ Այս խնդիրները նոր չէ, որ ծագել են, դրանք տարիներով կուտակված խնդիրների հետևանք են»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ կձեռնարկվեն բոլոր միջոցները, այդ թվում՝ կմշակվեն օրենսդրական փոփոխություններ։

Նա նաև մահացածի ծնողներին խնդրեց ներկայացնել իրենց փաստաբանին, որի հետ պատգամավորը խոստացավ հանդիպել խորհրդարանում։