տուն Հասարակություն Առողջապահություն Մեր խնդիրը հիմա տարածման շղթաները կոտրելն է. Արսեն Թորոսյան

Մեր խնդիրը հիմա տարածման շղթաները կոտրելն է. Արսեն Թորոսյան

235
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով քաղաքացիներին հորդորել է ժամանակավորապես խուսափել գրկախառնումից, համբուրվելուց՝ այսպես ասած սոցիալական շփումից:

Նախարարը քաղաքացիներին խորհուրդ տվեց չմասնակցել զանգվածային միջոցառումներին: Կամ էլ դրանք կազմակերպել գոնե սահմանափակ մարդկանցով:

«Մեր խնդիրը հիմա տարածման շղթաները կոտրելն է՝ ինչպիսին որ դրանք կան»,-ընդգծեց նախարարը:

«Մեր տարեց հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս հնարավորինս խուսափել անձնական շփումներից»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ խոսքը հատկապես քրոնիկական հիվանդություններ ունեցողներին է վերաբերում: