Այսօր Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջերս ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ հանդիպումներին:
«Դեռ որեւէ բան չկա, երբ որ լուրջ գորընթացներ կսկսկեն քաղաքական առումով, այն ժամանակ կփորձեմ մեկնաբանել»,-ասաց Սահակյանը:
Այն հարցին, թե կա՞ հիմք 4 ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ, Սահակյանը պատասխանեց.
«Հանրապետական խմբակցության քարտուղար լինելով հանդերձ կամ իշխանական գործիչ լինելովˋ իհարկե չեմ ողջունում: Մեր իրականության մեջ ընդդիմադիր լինելու համար պետք է ամեն ինչ ծայարհեղացնես, որպեսզի ընդգծվի, որ դու ընդդիմադիր ես: Իսկ դա սխալ գործելաոճ է: Թող համախմբվեն, դրական լիցքերով մեկը մեկի հանդեպ լցվեն: Փոխադարձ ատելությունը իրենց մեջից դուրս գա ու ինչքան շատ, այնքան ավելի լավ»:
Սահակյանը հավելեց, որ քաղաքական առումով այդ նախագծին դեռ որեւէ մեկանաբանություն չի կարող տալ, քանի որ հստակ գործընթացներ դեռեւս չեն սկսել: