տուն Քաղաքական Հայաստան Մեր ժողովուրդը, ցավոք, անցյալում ունեցել է երկրաշարժերի ներգործության ողբերգական հետևանքներ. ԱԻ նախարար

Մեր ժողովուրդը, ցավոք, անցյալում ունեցել է երկրաշարժերի ներգործության ողբերգական հետևանքներ. ԱԻ նախարար

334
0
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի ուղերձը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմնադրման օրվա կապակցությամբ՝
Հարգելի՛ գործընկերներ,
սրտանց շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հիմնադրման 29-րդ ամյակի առթիվ:
Գտնվելով սեյսմիկ վտանգի գոտում, մեր ժողովուրդը, ցավոք, անցյալում ունեցել է երկրաշարժերի ներգործության ողբերգական հետևանքներ:
Կարևորելով բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցման և սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված ձեր ջանքերը, մաղթում եմ ձեզ, մեզ՝ բոլորիս, անցնցում օրեր, անխափան աշխատանք:
Շնորհակալություն եմ հայտնում ամենօրյա նվիրումի և պատրաստակամության համար: