ՀՀ Աժ պատգամավոր Տիգրան Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մեր ընդդիմախոսներին հասկանալը գնալով ավելի բարդանում է……
Մի կողմից ասում են ուշ արձագանքեցիք վիրուսի տարածմանը, մյուս կողմից ասում են հանրային տրանսպորտը բացեք:
Ասում են վարկերը սառեցրեք, բայց ավանդների տոկոսները վճարեք:
Հարկերի վճարումները ,կոմունալ վճարումները հետաձգեք բայց բոլորին օգնեք:
Անընդհատ օրինակ են բերում մեր հարևան երկրներին, բայց անտեսում կառավարության ընդունած սոցիալական աջակցության ծրագրերը… ու այդպես շարունակ:
Հարց.,,, բա էդ փողերը որտեղից՞՞ վերցնենք:
Բայց ամենահետաքրքիրը, որ այս ամենի մասին խոսում են տնտեսագետները էն վիրուսոլոգ-տնտեսագետները որ ասեին էլի հասկանալի կլիներ:
Թե բա ինձ են դիմել հազարավոր…..
Առողջ եղեք»: