Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ սկսել Սիրիա դեմ: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը: Նա նշել է, որ Թուրքիայի իշխանությունների հիմնական նպատակը պետության սահմանների անվտանգության ապահովումն է:
Գյուլի խոսքերով` Սիրիայում ներքաղաքական զարգացումների սրացումը հանգեցրել է ծայրահեղական խմբերի առաջացմանը, որն էլ ավելի է սրում իրավիճակը: «Անկարան շատ լավ գիտակցում է ահաբեկչության վտանգը, և մենք հանդես ենք գալիս Սիրիայում յուրաքանչյուր ահաբեկչական գործողության դեմ», — ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Սիրիայի ռազմական մի ուղղաթիռ, որն ըստ թուրքական իշխանությունների` մուտք էր գործել իրենց օդային տարածք: