տուն Լուրեր Մեր երկիրը խարխափողի, մերժվածի ու ձախողվածի կարգավիճակում է

Մեր երկիրը խարխափողի, մերժվածի ու ձախողվածի կարգավիճակում է

169
0

anc-Aram-Manukyan

ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն, անդրադառնալով ԼՂՀ հարցին, ներկայացրել է իր մտահոգությունները:«Սա այն դեպքն է, երբ SOS պետք է հնչեցնել, դրա համար էլ, կներեք, բայց ես պետք է խոսեմ»,- ասել է պատգամավորը` նշելով, որ հասկանում է փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վիճակը, որովհետև հիմա ինքն էլ անորոշության մեջ է ու չի տեսնում հեռանկարը, չի երևում արտաքին քաղաքականության դոկտրինը:«Մեր երկիրը խարխափողի, մերժվածի ու ձախողվածի կարգավիճակում է: Այսօր ՄՄ-ի  հետ կապված, սեղանին դրվում է Ղարաբաղի հարցը հետադիմական Բելառուսի կողմից, և Հայաստանի իշխանությունները լալկանությամբ են ընդունում դա: Դուք, որպես ինֆորմացված մարդ, եթե զգաք, որ ՄՄ մտնելու համար Ղարաբաղն է պայմանը, ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը` որպես պատվարժան մարդ, ի՞նչ առաջարկ կներկայացնեք ձեր ղեկավարին»,-հարցրել է Արամ Մանուկյանը: Փոխարտգործնախարարը պատասխանել է, որ կխուսափի մտնել անձնական դաշտ: «Ե՛վ ես, և՛ Դուք, բոլորս աշխատում, ապրում ենք այս երկրում, ապրում ենք նույն հոգսերով ու խնդիրներով: Իմ փորձը ցույց է տալիս, որ ես երբևէ չեմ աշխատել այն տեղում, ուր կարիք կլիներ հայրենասիրության մրցակցության, ես չեմ աշխատում այն մարդկանց հետ, ովքեր ունեն հայրենասիրության պակաս, առավել ևս` ԼՂ հարցի հետ կապված: Չի եղել ու չի լինի մոտ ապագայում: Այս հարցում կա կոնսենսուս, մենք ունենք մեր տեսակետը, թե ինչպես պետք է կարգավորվի ԼՂ հարցը: Հավատացնում եմ, որ ո՛չ ես, ո՛չ էլ որևէ մեկը, չենք ունենա կարմրելու պատճառ»,- նշել է Մնացականյանը:

 

Էմմա Պալյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here