տուն Քաղաքական Մեր ամենամերձավոր քաղաքական ընկերներին չենք ներելու. Փաշինյան

Մեր ամենամերձավոր քաղաքական ընկերներին չենք ներելու. Փաշինյան

254
0

Այո, վերահաստում եմ փաստը, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում կա քաղաքական կամք՝ արմատախիլ անելու կոռուպցիան, ոչ թե ուղղակի պայքարելու: Որպես փաստ նշեմ հետևյալը. նույնիսկ մեր ամենամերձավոր թիմի անդամները, նույնիսկ ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենա որևէ ներում, բեկում կոռուպցիայի մեջ ներգրավվելու պարագայում»,- հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք, որ օրերս կալանավորվել է իշխող կուսակցության անդամ, ԿԳՄՍՆ տեղակալ Գևորգ Լոռեցյանը՝ կաշառք վերցնելու կասկածանքով:

Հավելենք նաև, որ դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, որը 2003 թ․ ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։