տուն Քաղաքական Միջազգային Մերձդնեստրը դիմել է՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար

Մերձդնեստրը դիմել է՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար

84
0

132

Ղրիմից հետո Ռուսաստանի կազմի մեջ կարող է մտնել Մերձդնեստրը։ Նման հայտարարություն է այսօր արել Ռուսաստանի պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Նա տեղեկացրել է, որ Մերձդնեստրի Գերագույն խորհուրդը դիմել է իրեն նման խնդրանքով։ Այս մասին հաղորդում է Vedomosti-ն։

2006 թվականին կայացած հանրաքվեի ժամանակ մերձդնեստրցիների 97.2 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալու տարբերակին։ Այստեղ պետական լեզուն ռուսերենն է, իսկ բնակիչներից 200 հազարն ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Դիմումի մեջ նշվում է, որ Մերձդնեստրում բարդ իրավիճակն է´լ ավելի կսրվի, երբ Մոլդովան Եվրամիության հետ ստորագրի ասոցացման մասին համաձայնագիրը։

Տեղեկացնենք, որ Մոլդովան արդեն նախաստորագրել է այդ համաձայնագիրը։