տուն Հասարակություն Առողջապահություն Մերձավան գյուղում տնակ է այրվել. տուժածներ չկան

Մերձավան գյուղում տնակ է այրվել. տուժածներ չկան

479
0

Ապրիլի 18-ին՝ ժամը 18:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է չբնակեցված տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երիտասարդական փողոցի 1-ին նրբանցքի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող երկաթյա տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:13-ին, մարվել՝ 19:44-ին: Այրվել են տնակի ներսի փայտյա երեսպատումը՝ ամբողջությամբ, 1 սառնարան և 2 գազօջախ: