Ուսանողուհի Ջորջի Գրեյսը, հեծյալների անվտանգության նկատառումով, մերկ նկարահանվել է ձիու վրա: Այն բանից հետո, երբ սոցիալական կայքերում կատարած նրա գրառումը հավաքել է հավանումների (Like) անհրաժեշտ քանակը, աղջիկն ստիպված է եղել հանվել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Բրիտանացի 19-ամյա ուսանողուհին որոշում է կայացրել Facebook-ում աջակցել Նոր Զելանդիայի արշավին, որով հեծյալներին կոչ էր արվում ձի հեծնելիս սաղավարտ օգտագործել:
Չնայած ցուրտ եղանակին, աղջիկը հանվել է, մի ձի հեծել ու նկարվել: Գրեյսը կրել էր միայն կոշիկներ և սաղավարտ:
Գրեյսը պատմել է, որ ինքը վերահրապարակել է սոցցանցի իր էջում տեղադրված հրապարակումը և խոստացել, որ մերկ լուսանկարվելու է, եթե իր հրապարակումն ավելի քան 100 հավանում (Like) ստանա:
Երբ գրառումը ստացավ «նման» հավանումների ցանկալի թիվը, ուսանողուհին կատարեց իր խոստումը:
«Իմ ընտանիքին սկզբում սա ծիծաղելի էր թվում, բայց նրանք հավանում էին իմ գաղափարը: Ընկերներս նույնպես հումորով են արձագանքել լուսանկարներին: Ընդհանրապես, մարդկանց արձագանքը բավականին դրական էր: Մեկնաբանողներից միայն քչերն էին գրել, որ ես «մերկանալու առիթ եմ գտել» և «ուշադրության ծարավ ունեմ»»,- պատմել է Ջորջի Գրեյսը:
Նա նաև ավելացրել է, որ համարձակ լուսանկար է հրապարակել բացառապես բարի գործի համար: