Միջազգային աստղագիտական միությունը Մերկուրի խառնարաններից մեկն անվանել է The Beatles խմբի երաժիշտ Ջոն Լենոնի անունով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Մոլորակի մյուս խառնարանները ևս ստացել են կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի, երգիչ Էնրիկո Կարուզոյի և այլ հանրաճանաչ մարդկանց անուններ:
Միջազգային աստղագիտական միությունը, որը միակ կազմակերպությունն է, որ իրավունք ունի տիեզերական օբյեկտներին անուններ տալ, խառնարաններին շնորհում է հայտնի երաժիշտների, նկարիչների, գրողների անուններ։