տուն Քաղաքական Միջազգային Մերկել. Լրտեսությունը գործընկերների միջև անընդունելի է

Մերկել. Լրտեսությունը գործընկերների միջև անընդունելի է

274
0

120629025425-angela-merkel-file-story-top

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ լրտեսությունը գործընկերների միջև միանգամայն անընդունելի է: Այս մասին հաղորում է France-Presse գործակալությունը:

Մերկելն այս հայտարարությամբ հանդես է եկել Բրուսելում ԵՄ սամիտի ժամանակ: Կանցլերը մտադիր է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումների շուրջ ծավալված իրադրությունը քննարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի հետ:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել էր, որ Գերմանիան տեղեկություն ունի այն մասին, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here