տուն Քաղաքական Միջազգային Մերկելն ու Օբաման խոսել են Ուկարաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության...

Մերկելն ու Օբաման խոսել են Ուկարաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին

90
0

38293_1382591531

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ նշելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ Սպիտակ տան մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև իրավիճակի հետագա սրումից խուսափելու անհրաժեշտության հարցը, այդ թվում՝ Ուկրաինա միջազգային դիտորդական խումբ ուղարկելու խնդիրը։

«Նրանք նաև քննարկել են Ուկրաինայի կառավարությանը հետագա աջակցություն ցուցաբերելու հարցը, որն աշխատում է տնտեսության կայունացման և մայիսին կայանալիք ընտրությունների անցկացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։