տուն Քաղաքական Միջազգային Մերկելն ու Քեմերոնը Ֆրանսիայում կհանդիպեն Պուտինի հետ

Մերկելն ու Քեմերոնը Ֆրանսիայում կհանդիպեն Պուտինի հետ

75
0

140310-merkel-putin-jsw-210p_3407f783c62c466926f2045e5155daef

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 6-ին հանդիպում կունենան Նորմանդիայում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Կրեմլին։

«Հանդիպումը կկայանա մինչև պաշտոնական միջոցառումների սկիզբը»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ այսօր Պուտինն ու Մերկելը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստան-ԵՄ-Ուկրաինա գազային բանակցությունները:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ հունիսի 6-ին հանդիպելու են նաև Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: