տուն Աշխարհ Մերկելն ու Մակրոնը վիճել են

Մերկելն ու Մակրոնը վիճել են

478
0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ վիճել են: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

«Ես հասկանում եմ կործանարար քաղաքականության Ձեր մղումները: Սակայն հոգնել եմ բեկորները հավաքելուց: Կրկին և կրկին ստիպված եմ սոսնձել Ձեր կոտրած բաժակները, որպեսզի կարողանանք նստել և միասին թեյ խմել»,- ասել է Մերկելը:

Մակրոնը, իր հերթին, պատասխանել է, որ չի կարող մասնակցել Լոնդոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ձևացնել, թե ոչինչ չի պատահել: Նրանք զրուցել են Սիրիայում Թուրքիայի և Միացյալ Նահանգների գործողությունների մասին: