տուն Քաղաքական Միջազգային Մերկելի մրցակիցը հրաժարական կտա

Մերկելի մրցակիցը հրաժարական կտա

188
0

3522861C-07E8-49B8-9306-8938253690FC_mw1024_n_s

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, անցած ընտրություններում գործող կանցլեր Անգելա Մերկելի մրցակից Պեր Շթայնբրյուկը հայտարարել է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

«Իմ կարիերան ավարտվում է», — ասել է Շթայնբրյուկը կուսակցության՝ Բեռլինում ընթացող «փոքր համագումարի» ժամանակ։ Նա շեշտել է, որ այլևս չի ձգտում պաշտոններ ունենալ թե՛ կուսակցությունում և թե՛ Բունդեսթագի կուսակցության ֆրակցիայում։

Սպասվում է, որ հաջորդ շաբաթ սոցիալ-դեմոկրատները Անգելա Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական բլոկի հետ միասին բանակցություններ կսկեն մեծ կոալիցիա ձևավորելու հարցով, իսկ որոշում կայացնելուց հետո հարցը կհանվի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների հանրաքվեի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here