Լիմուզինը, որում գտնվել է Անգելա Մերկելը, վթարի է ենթարկվել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մերկելի ավտոշարասյունն ուղևորվում էր Բրանդենբուրգից Բեռլին: Կողքով անցնող 82-ամյա թոշակառուի մեքենան մոտեցել է Մերկելի լիմուզինին և հարվածել նրան:
Գերմանիայի կառավարության ղեկավարի մեքենան չնչին վնասվածքներ է ստացել: