տուն Քաղաքական Միջազգային Մերկելը` Ռուսաստանի հետ բանակցելու անհրաժեշտության մասին

Մերկելը` Ռուսաստանի հետ բանակցելու անհրաժեշտության մասին

236
0

460x

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պնդում է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: Նրա կարծիքով` անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ արևելյան գործընկերները չենթարկվեն քաղաքական ճնշումների` փորձելով ընտրություն կատարել Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Նման մտահոգություն Մերկելը հայտնել է այն բանից հետո, երբ Ուկրաինան առժամանակ դադարեցրեց Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը: Մերկելն ընդունել է, որ Ռուսաստանն այս պայմանագիրը դիտարկում է որպես սպառնալիք Մոսկվային, այնինչ դա այդպես չէ:

Մերկելը նշել է, որ Ռուսաստանը Եվրամիության ռազմավարական գործընկերն է, և ինքը պատրաստվում է այդ հարցը քննարկել Ռուսատսանի Դաշնության նախագահի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here