Քիչ առաջ հրապարակված Exit-poll-ի արդյունքներից պարզ է դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալիստական միություն» բլոկը հերթական հաղթանակն է տոնել Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նախնական տեղեկություններով՝ նրա բլոկը խորհրդարանում կունենա պատգամավորական տեղերի 42.0-42.5%-ը։ Երկրորդ տեղում է հիմնական ընդդիմադիր կուսակցություններից Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հավաքել է ձայների 25.5-26.5%-ը։ Մյուս կուսակցություններն արձանագրել են հետևյալ արդյունքները՝ «կանաչներ»՝ 8,0-8,5%, «ձախեր»՝ 8,0%։
Մերկելի կուսակցության հիմնական դաշնակիցը՝ «Ազատ-դեմոկրատները», Exit-poll-ի արդյունքներով չեն անցնում խորհրդարան՝ ստանալով ձայների 4.5%-ը։ 5 տոկոսանոց շեմը կարող է հաղթահարել կես տարի առաջ ստեղծված «Գերմանիայի այլընտրանքը» կուսակցությունը, որը հանդես է գալիս Եվրամիությունում Գերմանիայի մասնակցությունը սահմանափակելու օգտին։
Այսպիսով, եթե «ազատ դեմոկրատները» չանցնեն խորհրդարան, ապա Անգելա Մերկելը լուրջ խնդիրներ կունենա կոլաիցիայի ձևավորման հարցում։