Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, այս տարվա հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան:
Երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արեւելքում լարվածությունը՝ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ ավիահարվածներից հետո:
Պուտին-Մերկել բանակցությունների օրակարգում է նաև ներուկրաինական կոնֆլիկտի կարգավորման հեռանկարը: