տուն Քաղաքական Միջազգային Մերկելը կարող է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտեցման հարցում. Եվրախորհրդարանի...

Մերկելը կարող է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտեցման հարցում. Եվրախորհրդարանի նախագահ

93
0

1364560

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող է միջնորդ հանդիսանալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտեցման հարցում։ Այս մասին նա հայտարարել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։

«Անգելա Մերկելն աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է։ Լավ կլիներ, եթե նա իր ձեռքը վերցներ այդ հակամարտության կարգավորման ղեկը։

Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ բանակցությունների համար լավագույն ձևաչափը, այդուամենայնիվ, ԵԱՀԿ-ն է, քանի որ հակամարտող կողմերը հանդիսանում են այդ կազմակերպության անդամներ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա խնդիրներ ունի, ապա պետք է հայտարարի դրանց մասին։ Ուժի լեզուն 21-րդ դարում լեզու համարվել չի կարող», — ասել է Շուլցը։