Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով վաղը ժամանում է Ուկրաինա, կարող է հանդիպել Ուկրաինայի արևելյան շրջանների քաղաքապետերի և նահանգապետերի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին։
«Ներկայում մենք սպասում ենք այդ այցին, և այն շատ լուրջ կկազմակերպվի ուկրաինական կողմից, մենք դրանով հիմա զբաղվում ենք։ Միայն կարող եմ ավելացնել, որ կա բավականին անսպասելի տարր՝ այն կապված է արևելքի ներկայացուցիչների հետ անմիջական շփման հետ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և կարծում ենք, որ գերմանական կողմը կհամաձայնվի», — ասել է Չալին։