Սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,-հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող Է դառնալ տնային կարանտինը. դա կնպաստեր հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց:
Մարտի 11-ին հայտնի Է դարձել Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահանալու մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել Է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել Է Հայնսբերգի շրջանում:
Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել Է Համբուրգից մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել Է Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: