տուն Քաղաքական Միջազգային Մերկելը գաղտնալսման սկանդալից հետո առաջին անգամ կմեկնի ԱՄՆ

Մերկելը գաղտնալսման սկանդալից հետո առաջին անգամ կմեկնի ԱՄՆ

319
0

obama_merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օմանայի Միացյալ Նահանգներ այցելելու հրավերը: Սա Մերկելի առաջին այցը կլինի ԱՄՆ` գաղտնի ծառայությունների կողմից կանցլերի հեռախոսը գաղտնալսելու փաստը բացահայտվելուց հետո:

Օբամայի և Մերկելի միջև տեղի ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը շնորհավորել է Մերկելին նոր կառավարություն ստեղծելու կապակցությամբ: Ինչպես նաև շուտափույթ ապաքինում է ցանկացել նրան` դահուկով սահելու հետևանքով ստացած վնասվածքից:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ գերմանաամերիկյան հարաբերությունները փորձաշրջանում են գտնվում՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից Եվրոպական երկրների առաջնորդներին, այդ թվում և Մերկելին գաղտնալսելու պատճառով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here