տուն ժամանց Շոու-բիզ Մերիլին Մոնրոն կդառնա Chanel No. 5-ի գովազդային դեմքը

Մերիլին Մոնրոն կդառնա Chanel No. 5-ի գովազդային դեմքը

232
0

 

TWTR_news_marilyn-chanel-no5-2-685x456Մերիլին Մոնրոյի՝ գրավիչ զգեստով, Chanel No.5-ը ձեռքին նկարը կրկին կօգտագործվի Chanel նորաձևության տան կողմից իր արտադրանքը գովազդելու նպատակով: Մոնրոյի լուսանկարով պաստառները կհայտնվեն դեկտեմբերին:

Chanel-ը հրապարակել է նաև Մերիլին Մոնրոյի՝ 1960-ին արված հայտարարության աուդիոձայնագրությունը: Նա խոստովանել էր. «Գիտեք, ինձ հաճախ են հարցնում, թե ինչ հագուստով եմ անկողին մտնում: Գիշերազգեստի վերի՞ն մասն եմ հագնում, թե՞ ներքևի, քնաշապիկ հագնո՞ւմ եմ, թե՞ ոչ: Իսկ ես պատասխանում եմ, որ հագնում եմ միային Chanel No.5, քանի որ դա է ճշմարտությունը: Ես չեմ ուզում ասել, որ մերկ եմ քնում, բայց դա է ճշմարտությունը»:

Դերասանուհին առաջին անգամ այս մասին հայտարարել է 1952-ին Life ամսագրում, և այն Մոնրոյի ամենահայտնի արտահայտություններից է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here