տուն Հասարակություն Մետրոպոլիտենը փակ է

Մետրոպոլիտենը փակ է

265
0

Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոն փակ է, չի գործում:

«Հարգելի՛ ուղևորներ,

Պարետի հանձնարարականով մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, բացառությամբ՝ երկաթուղային տրանսպորտի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Մետրոպոլիտենը Երեւանում բացվել է 1981 թ. մարտի 7-ին եւ 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի աշխատում ամբողջությամբ: