տուն Հասարակություն Մետրոյի 1 կմ-ի կառուցման համար պահանջվում է 100 մլն դոլար

Մետրոյի 1 կմ-ի կառուցման համար պահանջվում է 100 մլն դոլար

253
0

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողներին ներկայացրել է մայրաքաղաքում մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը՝ նշելով, թե ինչ փուլում է այն և ինչքան գումար է ծախսվելու մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև Աջափնյակ նոր ճանապարհ կառուցելու համար:

Հայկ Սարգսյանի խոսքերով՝ մետրոյի 1 կմ կառուցելու համար աշխարհում ծախսվում է 100 մլն դոլար, բայց հաշվի առնելով, որ նշված հատվածում թունելը գրեթե կառուցվել է, ապա մետրոյի նոր կայարանի կառուցման 1 կմ-ի վրա կծախսի անհրաժեշտ գումարի կեսը:

Երևանի փոխքաղաքապետը խոսել է նաև մայրաքաղաքի երթուղային տրանսպորտի խնդրի մասին՝ նշելով, որ գազելների հարցը լուծման ընթացքում է, որպեսզի դրանք դուրս գան շահագործումից՝ փոխարինվելով ավտոբուսներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here