«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է թիմի հարձակվողներ Լիոնել Մեսիի և Լուիս Սուարեսի պատրաստվածության մասին՝ մասնակցելու 28-րդ տուրի «Մայորկայի» դեմ խաղին:
«Մենք կասկած չունեինք, որ Մեսսին պատրաստ է խաղալ «Մայորկայի» դեմ: Մյուսներն առողջական խնդիրներ ունեն: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա չի մարզվել որոշ ժամանակ:
Սուարե՞սը: Սա այն է, ինչը մենք պետք է քննարկենք: Վստահ եմ, որ նա կարող է դուրս գալ մեկնարկային կազմում: Բայց ամբողջ հանդիպումն անցկացնելը հապճեպ որոշում է: Այնպես որ, մենք չգիտենք, արդյոք նա կխաղա սկզբից մինչև վերջ:
Նա հիանալի վարզավիճակում է, բայց մենք չենք ցանկանում նրա առողջությունը վտանգի ենթարկել: Ցանկացած վնասվածք խաղացողին կզրկի 3-4 հանդիպումից, ինչը հսկայական վնաս կլինի թիմի համար»,- մեջբերում է Սետյենին Marca-ն: