«Բարսելոնան» առայժմ չի կարողանում համաձայնության գալ թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի պայմանների շուրջ։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։ Արգենտինացին առաջ է քաշել շատ բարձր ֆինանսական պահանջներ՝ նա ցանկանում է տարեկան ստանալ 9 միլիոնով ավելի շատ գումար, քան ներկայումս նրա աշխատավարձն է։ Այս պահին բանակցություններում ընդմիջում է, կողմերը մտածում են միմյանց արված առաջարկների ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականին, սակայն կողմերը որոշել են հիմա երկարացնել պայմանագրի ժամկետը։ Այս առաջնությունում Մեսսին վնասվածքի պատճառով անցկացրել է ընդամենը 20 խաղ՝ դառնալով 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։