«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն կիսել է իր կարծիքը Լիոնել Մեսսիի խաղի մասին․
«Լեոն կխաղա այնքան, որքան ցանկանում է: Խաղի մասին նրա պատկերացումը եզակի է: Դա Մեսսիին հնարավորություն է տալիս խաղալ այնքան, որքան նա կցանկանա: Նա ավելի քիչ է կախված իր ֆիզիկական վիճակից, քանի որ հասկացողությունը գալիս է գլխից:
Բոլորն էլ գիտեն, թե նա ինչ է անելու խաղադաշտում, բայց վերջում ամեն ինչ վերջանում է նրանով, որ նա միշտ ազատվում է պաշտպանների հսկողությունից: Սա անհավատալի է, ֆուտբոլը պատկանում է Մեսսիին: Նա դարձել է ֆուտբոլիստ առանց թույլ կողմերի», – Մասկերանոյին AS-ի հաղորդած տեղեկությունը մեջբերում է armsport.am-ը: