տուն Սպորտ Մեսսին վերադարձավ դուբլով (տեսանյութ)

Մեսսին վերադարձավ դուբլով (տեսանյութ)

261
0

2013-09-24_OTRO_BARCELONA-R._SOCIEDAD_28.v1389177285

Երեկ «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում ընդունել էր «Խետաֆեին»։ Կատալոնացիները հաղթել են խոշոր՝ 4։0 հաշվով։ Մեկական դուբլի հեղինակ են դարձել Սեսկ Ֆաբրեգասը և Լիոնել Մեսսին։ Արգենտինացին իր առաջին խաղն էր անցկացնում վերջին երկու ամսվա ընթացքում, քանի որ ստիպված էր վնասվածքի պատճառով բուժման կուրս անցնել։

Պատասխան խաղը կկայանա հունվարի 17-ին։

Հանդիպումից հետո Լիոնել Մեսսին անդրադարձել է իր արդյունավետ վերադարձին․ «Ցանկանում էի վերականգնվել մինչև այս խաղը։ Ինձ լավ էի զգում մարզումների ժամանակ և քրտնաջան աշխատում էի, որպեսզի, որքան հնարավոր է, արագ խաղադաշտ վերադառնամ։ Կցանկանայի խաղալ նաև «Ատլետիկոյի» հետ հաջորդ հանդիպման ժամանակ։ Սակայն դա պետք է քննարկել մարզիչների և բժիշկների հետ»,- ասել է Մեսսին։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here