տուն Սպորտ Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագրի ժամկետը

Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագրի ժամկետը

334
0

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին չի պատրաստվում երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2020/21 մրցաշրջանի մեկնարկը: Այս մասին գրում է armsport.am-ը:

Marca-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել կատալոնական ակումբը մինչ պայմանագրի ավարտը: Միևնույն ժամանակ, Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Արգենտինացին ցանկանում է հասկանալ, թե ինչ ֆիզիկական վիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում և կկարողանա՞ հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Նաև, Մեսսի որոշումը կախված կլինի նաև «Բարսելոնայի» ելույթներից, քանի որ նա ցանկանում է հանդես գալ մի ակումբում, որը կպայքարի բոլոր հնարավոր տիտղոսների համար:

Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ: Այդ ընթացքում նա խփել է 8 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: