«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից։
«Իհարկե, աշխարհի լավագույն, ըստ իս՝ ֆուտբոլի ողջ պատմության լավագույն ֆուտբոլիստի մասին լուրեր շրջանառվում են, և դրանք միշտ էլ կլինեն։ Սակայն «Մանչեսթեր Սիթին» և մյուս ակումբները կարող են մոռանալ Մեսսիին ձեռք բերելու մասին։
Լիոնելի համար տրանսֆերային գումար չկա, որը «Բարսելոնայի» համար կարող է ձեռնտու լինել։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Մեսսիին, գիտեն, թե իչպես է նա սիրում այս ակումբը, և նա նույնպես բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում լքել «Բարսելոնան»», — իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։