տուն Սպորտ Մեսսին նույնքան կարևոր է արգենտինացիների համար, որքան Մարադոնան․ Մարտինես

Մեսսին նույնքան կարևոր է արգենտինացիների համար, որքան Մարադոնան․ Մարտինես

347
0

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է Արգենտինայի հավաքականում իր թիմակցի՝ Լեո Մեսսիի մասին.

«Մեզ համար Մեսսին նույքան կարևոր է, որքան Մարադոնան: Մեսսին լավագույն է աշխարհում, նրա հետ խաղալը մեծ հաճույք է: Հիասքանչ կլիներ օգնել Մեսսիին՝ նվաճելու աշխարհի գավաթը»,-ասել է Մարտինեսը:

Ներաձուրիների ֆուտբոլիստը խոսել է նաև կատալոնացիների հետաքրքրվածության մասին.

«Ինձ համար հրաշալի է, որ մեծագույն ակումբի ուշադրության կենտրոնում եմ: Դա նշանակում է, որ ես լավ եմ աշխատում, բայց «Ինտերն» իմ տունն է:Կոնտեն օգնում է ինձ կատարելագործվել: Նա վստահում է ինձ ու տրամադրում է խաղաժամանակ»,-ասել է Մարտինեսը: