Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կստորագրի Ամանորի տոներից հետո: Այն կլինի արդեն 7-րդ պրոֆեսիոնալ պայմանագիրը` սկսած 2005 թվականից: Այս մասին հաղորդում է AS-ը:
Նույն աղբյուրը նշում է, որ պայմանագրի կետերը գրեթե համաձայնեցված են, նրանք կհստակեցվեն ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի և Մեսսիի գործակալների հանդիպումից հետո: Նախորդ շաբաթ Ռոսելը հայտարարել էր, որ շուտով Մեսսին կդառնա աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը, քանի որ նա լավագույնն է աշխարհում: