տուն Սպորտ Մեսսին մամուլի քննադատությանը պատասխանում է խաղադաշտում․ Խերարդո Մարտինո (տեսանյութ)

Մեսսին մամուլի քննադատությանը պատասխանում է խաղադաշտում․ Խերարդո Մարտինո (տեսանյութ)

97
0

martino-lamenta-messi

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կարծիք է հայտնել «Ատլետիկոյի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում 2։1 հաշվով կամային հաղթանակի մասին։

«Ինչ-որ պահի մտածեցի, որ այն արդեն տեղի չի ունենա։ Մենք այդքան շատ պահեր ունեինք, սակայն չէինք կարողանում գոլ խփել։ Այդուհանդերձ շարունակում էինք աշխատել դաշտում։ Ֆուտբոլիստները տղամարդկություն ցուցաբերեցին։ Երբ դուք շատ պահեր եք ստեղծում, ձեր հաղթանակը չի կարող պատահական լինել։ Եթե մենք խաղանք այնպես, ինչպես այսօր, ապա ավելի հեշտ կլինի հաղթել, քան պարտվել։

Ինչ վերաբերում է Ֆաբրեգասի հասցեին սուլոցներին, ասեմ, որ նա շատ քաջ ֆուտբոլիստ է, ով չի թաքնվում երբեք։ Նա չի վախենում սխալներ գործել և միշտ ցանկանում է խաղալ։

Ուրախ եմ, որ Մեսսին դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ իր  հասցեին հնչած քննադատությունից հետո։ Մեսսին չի պատասխանում մամուլում, նա դա անում է խաղադաշտում», — ասել է Մարտինոն։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։