«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կրկին իրեն վատ է զգացել, այս անգամ «Ատլետիկոյի» հետ խաղի ընդմիջման ժամանակ` մարզադաշտի միջանցքում: Նա կրկին ունեցել է սրտխառնոցներ և փսխումներ, ինչը ֆիքսել են տեսախցիկները:
Հիշեցնենք, որ սա եզակի դեպք չէ վերջին շրջանում: Մեսսին սրտխառնոց էր ունեցել նաև Արգենտինա — Ռումինիա ընկերական խաղի ժամանակ: Ֆուտբոլիստը հետագայում հայտարարել էր, որ պարբերաբար ունենում է նման երևույթներ: